Առաջին ալիքը դատարանում է՝ ընդդեմ «Շերլոկ» հեռուստասերիալի
Ռուսաստանի «Առաջին ալիքը» հայց է ներկայացրել դատարան, որպեսզի դատարանը կանխի BBC-ի կողմից արտադրված «Շերլոկ» հեռուստասերիալի ` չորրորդ եթերաշրջանի՝ երրորդ սերիայի տարածումը համացանցում: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RNS-ին:
Հայցվոր հանդիսանում է «Առաջին ալիքը», պատասխանող՝ «3NT Solution LLP»-ն:
Ռուսաստանում հեռուստալսարանի չափումն իրականացնող «Mediascope» ընկերության աշխատակիցերի խոսքերով Ռուսաստանում սերիալը դիտողների քանակը կրճատվել է 19,4%-ով:
Ավելի վաղ հայտարարվեց այն մասին, որ «Առաջին ալիք»-ը և «BBC»-ն սկսել են «Շերլոկ» սերիալի եզրափակիչ սերիայի արտահոքսի հետաքննությունը: