Ուկրաինայի նախագահը մեծ հույսեր է կապում Դոնալդ Թրամփի հետ
Ուկրաինայի իշխանությունները հույս ունեն, որ երբ Դոնալդ Թրամփն անցնի նախագահի իր լիազորությունների կատարմանը, ապա հնարավոր կլինի լավ հարաբերություններ հաստատել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс-Украина»-ին և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ համատեղ անցկացված ճեպազրույցի ժամանակ արված հայտարարությանը:
Նշվում է, որ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ Ուկրաինա-ԱՄՆ գոյություն ունեցող հարաբերությունները կարելի է առավել զարգացնել ու խորացնել:
Պորոշենկոն նաև բարձր է գնահատել ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային և մասնավորապես ուկրաինական կոնֆլիկտի լուծման հետ կապված:
Այդպիսով՝ Ուկրաինայի նախագահը մեծ հույսեր է կապում ԱՄՆ-ի և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: