ՆԱՏՕ-ն մտահոգված է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի հասցեին հնչեցրած խոսքերից
ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգությամբ է ընկալում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ն հնացել է։ Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանն արված հայտարարությանը:
«Ես ժամանել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ բանակցությունների: Պետք է հայտնեմ, որ Թրամփի կողմից արված հայտարարությունն իրապես անհանգստացնող է»,-ասել է նա։
Նա նաև հայտնել է, որ Ժնևում միջսիրիական բանակցությունների վերականգնման ժամկետները որոշված չեն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «The Times» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ՆԱՏՕ-ին, այն կարևոր, սակայն հնացած կազմակերպություն է անվանել, քանի որ ըստ Թրամփի՝ այն չի զբաղվել ահաբեկչության խնդրով: