ԱՄՆ-ն Իրաքին կսովորեցնի ամերիկյան դեմոկրատիա
ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պատրաստվում է Իրաք ուղարկել ամերիկացի մասնագետների, ովքեր իրաքցիների հետ շփումների ընթացքում նրանց կբացատրեն դեմոկրատիայի և ամերիկյան արտաքին քաղաքականության գաղափարախոսությունները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով RT-ին:
Ոչ կոմերցիոն ընկերությունները մինչև 2017 թվականի փետրվարի 28-ը կներկայացնեն, իրաքցիներին ամերիկյան արժեքներ սովորեցնելու, իրենց նախագծերը:
Կազմակերպությունը, որը կստանա գրանտը՝ Բաղդադում՝ ԱՄն-ի դեսպանատան միջոցով, Իրաքի մայրաքաղաք կուղարկի ամերիկացի մասնագետների, ովքեր կզբաղվեն ամերիկյան արժեքների և գաղափարների տարածմամբ և դրանք կսովորեցնեն իրաքցի ուսանողներին:
Նշվում է,որ այդ մասնագետները կհամագործակցեն ամերիկյան կենտրոնների հետ տեղակայված Իրաքի ամբողջ տարածքում ՝ Բաղդադում, Մայսանում, Էն-Ջաֆում, Դահուքում, ինչպես նաև Իրաքյան Քրդստանի տարածքում:
Ըստ տեղեկությունների՝ ամերիկյան դեսպանատունը Իրաքում կընդունի 8-10 խոսնակի: Նրանցից յուրաքանչյուրը կստանա 350.000$: Իսկ 10-15 մասնագետներ կանցնեն հատուկ ուսուցում և իրաքցիներին ամերիկյան արժեքներ կսովորեցնեն ինտերնետի միջոցով: