Թրամփը խիստ քննադատության է ենթարկել ՆԱՏՕ-ին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը «The Times» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադառնալով ՆԱՏՕ-ին, այն կարևոր, սակայն հնացած կազմակերպություն է անվանել, քանի որ ըստ Թրամփի՝ այն չի զբաղվել ահաբեկչության խնդրով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Թրամփը նաև ասել է. «Ես վաղուց եմ ասել, որ ՆԱՏՕ-ում խնդիրներ կան: Թիվ մեկ խնդիր՝ այն հնացած է, քանի որ հիմնվել է բազմաթիվ տարիներ առաջ: Թիվ երկու խնդիր՝ երկրները չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն: Այն հնացած է, քանի որ հոգ չի տարել ահաբեկչության մասին»:
Սակայն, Թրամփն ամեն դեպքում կարևորել է ՆԱՏՕ-ի դերահակատությունը մի շարք հարցերում: