Ղրղզստանի ԱԻՆ-ը նոր մանրամասներ է հայտնում կործանված բեռնատար ինքնաթիռի վերաբերյալ. զոհերի թիվը հասել է 37-ի
Ինչպես արդեն տեղեկացրել էինք թուրքական բեռնատար «Boeing 747» ինքնաթիռն ընկել է Բիշքեկի մերձակայքի բնակելի տների վրա: Ինչպես հայտնում է Ղրղզստանի ԱԻՆ ծառայությունը՝ զոհերի թիվն արդեն հասել է 37-ի: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Նշվում է, որ բեռնատար «Boeing 747-400»-ը կործանվել է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքուղուց 1.5 կմ հեռավորությամբ:
Ինքնաթիռի ընկնելու հետևանքով՝ 32 բնակելի տուն է քանդվել:
ԱԻՆ ծառայության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ զոհվածների մեծ մասն այն տներում ապրող մարդիկ են, իսկ 3-ը՝ օդաչուներն են: