Թրամփը փեսային կհանձնի Մերձավոր Արևելքի հետ կապված գործերը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական «Times»և գերմանական «Bild» պարբերականներին հարցազրույց է տվել և ասել, որ իր փեսային՝ Ջարեդ Քուշներին, նշանակելու է Մերձավոր Արևելքի խաղաղ կարգավորման հարցով միջնորդ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինը, Սպիտակ տան ավագ խորհրդականն է լինելու, բայց Իվանկան նախագահի աշխատակազմում չի աշխատելու:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters գործակալությունը՝ Քուշները զբաղվելու է առևտրային պայմանագրերով և Մերձավոր Արևելքի խնդիրներով: Նա նաև մտադիր է հեռանալ «Kushner Companies» ընկերության ղեկավարի պաշտոնից: