«Harper’s Bazaar»-ը կազմել է երկրագնդի ամենաոճային կանանց ցանկը
«Harper’s Bazaar»-ը՝ նորաձևության աշխարհի ամենահին ամսագիրը, կազմել է երկրագնդի ամենաոճային կանանց ցանկը: Այս մասին գրում է Actualnews.org-ը: Թոփ-150 ցանկը նվիրված է ամսագրի 150-ամյակին:
Ցանկում են հայտնվել Անջելինա Ջոլին, Շարլիզ Թերոնը, Կառա Դելեվինը և Սառա Ջեսիկա Պարկերը, ով ամենաոճայինի կոչումը դեռևս տարիներ առաջ է ստացել:
Շոու-բիզնեսն այս ցանկում ներկայացնում են Ռիհաննան, Մադոննան, Սելենա Գոմեսը, Ջենիֆեր Լոպեսն ու Լեդի Գագան, ով չի դադարում երկրպագուներին հիացնել իր համարձակ կերպարներով:
Ամսագրի խմբագրությունը չէր կարող անտարբեր անցնել սուպերմոդելների կողքով: Նրանցից ամենաոճայիններն են ճանաչվել Նաոմի Քեմփբելը, Սինդի Քրոուֆորդը և Քեյթ Մոսը: