Օբամայի արցունքները դերասանություն են անվանել
Օբամայի արցունքները հրաժեշտի խոսքեր ասելիս դերասանություն են համարել: Այս մասին գրում է Vesti.ru-ն:
«Նա դուրս եկավ բեմ, կարծես լոտո է շահել: Նույնիսկ Ռեյգանը, ով Սպիտակ տուն գնաց բարդ ժամանակներում, հրաժեշտի խոսքերն ասելիս իրեն նման բան թույլ չէր տվել: Ես երբեք չեմ տեսել, որ տղամարդը վերցնի անձեռոցիկն ու մաքրի արցունքները: Դա, իհարկե, դերասանություն էր:
Սակայն Վաշինգտոնում այժմ այդպիսի ժամանակներ են: Բեմադրող ռեժիսոր և ընկերություն: Աչքերին արցունքներ՝ հրաժեշտ են տալիս, գրկախառնվում: Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթները Վիրջինիայում՝ «Myer-Henderson Hall» ռազմաբազայում նախագահի պիջակին է ամրացնում մեդալը»,- վստահորեն հայտնել է քաղաքագետ Լորա Ինգրեմը:
Պուտինի մասին խոսելիս Օբաման ասել էր. «Ես չեմ կարծում, որ թերագնահատել եմ նրան: Սակայն իմ կարծիքով ես թերագնահատել եմ ազդեցության մասշտաբները, որոնք նոր տեղեկատվական դարում կարող են հանրության վրա ունենալ ապատեղեկատվությունը, հաքերային հարձակումներն ու նմանատիպ երևույթները»: