Բրիթնի Սփիրսը սիրուց «կորցրել է գլուխը»
Երգչուհի Բրիթնի Սփիրսի երկրպագուների կարծիքով՝ երգչուհին սիրուց «կորցրել է գլուխը»: 35-ամյա երգչուհին սիրային կապի մեջ է երիտասարդ տղայի՝ իրանցի Սեմ Ասգարի հետ, ում հետ անցկացնում է իր ժամանակի գրեթե մեծ մասը: Օրերս, զույգն անգամ հայտարարեց իրենց հարաբերությունների մասին: Այս մասին գրում է Dailymail.com-ը:
Երգչուհին լուսանկար է հրապարակել իր սիրելիի հետ և մակագրել. «Ես շատ եմ սիրում նրան»:
Այս լուսանկարն առաջինը չէ, որ երգչուհին հրապարակում է իր երիտասարդ սիրելիի հետ:
Հայտնի է, որ նրանք սկսել են հանդիպել նոյեմբեր ամսից, իսկ Նոր տարին նրանք անցկացրել են գիշերային ակումբներից մեկում: