Կյանքը՝ ամուսնալուծությունից հետո. ի՞նչ է փոխվել Բրեդ Փիթի կյանքում
Օրերս հայտնի դերասան Բրեդ Փիթը բոլորին անակնկալ մատուցեց և ներկայացավ «Ոսկե գլոբուս-2017»-ի մրցանակաբաշխությանը: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Չնայած այն հանգամանքին, որ նա վերջերս է բաժանվել հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլիից, և գտնվում է կարելի է ասել սթրեսային վիճակում, սակայն, մրցանակաբաշխությանը բավականին լավ տեսք ուներ: Գուցե, դերասանը մտածում է, որ Անջելինայից բաժանվելով կյանքն ամեն դեպքում շարունակվում է:
Բրեդ Փիթի կյանքը բաժանումից հետո որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Դերասանը, սակայն, չի մտածում նոր հարաբերությունների մասին, այլ՝ առավել շատ սկսել է զբաղվել իրենով: Մասնավորապես, նա սկսել է մարզվել, հատուկ խոհարար վարձել՝ իր բնականանոն և առողջ սննդակարգն ապահովելու համար:
Այսպիսով՝ Բրեդ Փիթը կրկին հայտնվեց հոլիվուդյան ամուրիների շարքում, ուստի, լավ, առողջ սնվելն ու մշտապես լավ վիճակում գտնվելը դերասանին չի խանգարի: