Բայդենի պարգևատրումը համացանցում հումորի առիթ է դարձել (տեսանյութ)
ԱՄՆ-ում Բարաք Օբամայի կողմից նախագահական Ազատության մեդալով փոխնախագահ Ջո Բայդենին պարգևատրելու պահը համացնացում հոմուրի առիթ է դարձել: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով Mashable-ին:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահն իր խոսքից հետո պարգևատրում Բայդենին, վերջինս հուզմունքից սկսում է լաց լինել:
Թվիթերյան օգտատերերն էլ իրենց հերթին պարգևատրումը հումորի առիթ են դարձրել՝ հնարելով Օբամայի և Բայդենի միջև ենթադրյալ խոսակցություններ: