Նյու Յորքի քաղաքապետն ու ամերիկյան աստղերը կմասնակցեն Թրամփի դեմ բողոքի ակցիային
Նյու Յորքի քաղաքապետ Բիլլ դե Բլազիոն, ինչպես նաև մի քանի ամերիկյան հայտնիներ մտադիր են նորընտիր նախագահ Դոնալդ Թրմափի դեմ իրականացվող բողոքի ակցիային միանալ: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
«մենք Վաշինգտոնին հաղորդում ենք, որ կպայքարենք խտրականությունների և քաղաքական կործանարար որոշումների դեմ ամեն քայլափոխի՝ այսօր, վաղը և ամեն օր»,- նշել է բողոքողներից մեկը:
Բողոքի ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ Նյու Յորքի հազարավոր բնակիչներ պետք է մասնակցեն ակցիային:
Նշենք, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու հունվարի 20-ին: Արարողությունը կսկսվի կեսօրին: