Մարդը սկսում է ծերանալ 39 տարեկանից հետո. գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ մարդը սկսում է ծերանալ 39 տարեկանից հետո: Դրան օգնում է օրգանիզմում միելինի արտադրման իջեցումը: Այս մասին գրում է Actualnews.org-ը:
39 տարեկանում մարդու մտավոր կարողությունները սկսում են իջնել, խանգարվում են հենաշարժողական համակարգի գործառույթները: Միելինը հատուկ նյութ է օրգանիզմում, որը կատարում է նյարդային բջիջների համար պաշտպանական գործառույթ: Օրգանիզմում այդ նյութի արտադրման տեմպերի իջեցումը հանգեցնում է օրգանիզմի պաշտպանական ֆունկցիաների թուլացման:
Գիտնականները մտադիր են շարունակել իրենց ուսումնասիրություններն այդ ոլորտում, գտնել տեղի ունեցող գործընթացների պարզաբանումները և փորձել դրանք կառավարել: