Թրամփի հակառակորդները կլքեն Վաշինգտոնը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդները Դեմոկրատական և Հանրապետական կուսակցություններից կլքեն են Վաշինգտոնը երդմնակալության արարողությունից առաջ, որը նշանակված է հունվարի 20-ին: Այս մասին գրում է Actualnews.org-ը: Հաղորդվում է, որ քաղաքական գործիչները միլիարդատերին երկրի համար սպառնալիք են համարում:
Համաձայն արևմտյան լրատվականներում հրապարակված ինֆորմացիայի՝ Թրամփի հակառակորդները որոշել են լքել Վաշինգտոնը հունվարի 20-ին, երբ տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը:
Ենթադրվում է, որ միայն քաղաքական գործիչներն են, որ չեն ցանկանում մասնակցել այդ միջոցառմանը, իսկ մյուսները նախատեսում են ընդդիմանալ պետության նոր ղեկավարին:
Հաղորդվում է, որ Դեմոկրատական կուսակցության 150 անդամ նիստ կանցկացնեն, որտեղ կքննարկեն նոր քարտուղարության հետ աշխատելու պլանները: