Թուրքիան Սիրիայի և Իրաքի սահմաններին պատ է կառուցել
Թուրքիան Սիրիայի և Իրաքի հետ ունեցած սահմաններին 330 կիլոմետր երկարությամբ բետոնե պատ է կառուցել «անվտանգության ապահովման» համար: Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաընկերությունը՝ հղում տալով թուրքական «Anadolu» գործակալությանը:
Լրագրողների տվյալներով՝ սահմանների կեսից ավելին պատված է փշոտ մետաղալարերով: Իսկ զինվորականներին նման քայլերի դիմել ստիպել է իբրև թե Սիրիայի և Իրաքի բնակիչների՝ Թուրքիա ներթափանցելու անօրինական փորձերը:
Ինչպես հաղորդում է գործակալությունը, վերջին տարվա ընթացքում սահմանը հատելու փորձ է կատարել 400 000 մարդ, որոնց մեծամասնությունը սիրիացիներ են եղել: Ընդհանուր հաշվով թուրք զինվորականների կողմից բերման է ենթարկվել աշխարհի 74 երկրի քաղաքացիներ: