«Twitter»-ը մտադիր է ջնջել Թրամփի էջը. նորընտիր նախագահը սպառնում է սոցկայքին
«Twitter»-ը պատրաստվում է ջնջել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի էջը ատելություն և ռասիզմ քարոզելու պատճառով: Այս մասին գրում է «CNN»-ը:
««Twitter»-ը չի կարող հանդուրժել այն օգտատերերին, ովքեր ատելություն, ռասիզմ և անհանդուրժողականություն են տարածում: Չնայած նա ընտրվել է Սպիտակ տան կառավարիչ, կգտնվեն ամերիկացիներ, ովքեր կկանգնեն ու կասեն. «Ո՛չ, մենք Ձեզ հետ չենք, պարոն Թրամփ»,- հայտնել է սոցիալական կայքի ներկայացուցիչ Պոլ Հորները:
Նրա խոսքով՝ միկրոբլոգների ծառայությունը ստիպված կլինի ջնջել Թրամփի էջը: ԱՄՆ-ի նորընտիր նախագահը պաշտոնապես պատասխանել է նրանց: Նա սոցկայքի պլանները ծիծաղելի է անվանել և աշխատակիցներին խորհուրդ է տվել «զգույշ գործել»: Թրամփը հայտնել է, որ արդեն դիմել է իր փաստաբաններին իրավիճակը լուծելու համար: Ցանկացածի համար, ով կփորձի նրան լռեցնել, «շատ վատ կլինի»: