Դեպը դատի է տվել իր նախկին մենեջերներին՝ պահանջելով 28 միլիոն դոլար
Ջոնի Դեպը Լոս Անջելեսի գերագույն դատարան հայց է ներկայացրել իր նախկին մենեջերների դեմ՝ վերջիններիցս պահանջելով 25 միլիոն դոլար: Այս մասին հաղորդում է Aif.ru-ն՝ հղում անելով The Hollywood Reporter-ին:
Դերասանը համարում է, որ իր ֆինանսները կառավարող «Management Group» ընկերության աշխատակիցները խարդախությամբ են զբաղվել:
2016 թ.-ին Դեպը հեռացրել է ֆինանսները կառավարողներից մեկին, իսկ վերջինիս հաջորդողը բացահայտում է նախորդի բազմամիլիոնանոց չարաշահումները:
Դերասանի փաստաբանների խոսքով՝ Դեպին հասցված վնասի չափն անհամեմատ ավելի մեծ է, քան այն, ինչը պահանջվում է հայցում: Նրանք հաղորդել են որ Դեպի մենեջերները վերջինիս անունով, բայց առանց իր գիտության ծախսել են մոտ 28 միլիոն դոլար:
«Management Group»-ի փաստաբանը մեղադրանքները կեղծ է համարել և հայտնել է, որ « ընկերությունն արել է ամեն հնարավորը, որպեսզի պաշտպանի Դեպին իր անպատասխանատվությունից և շռայլություններից»: