Երիտասարդ ամերիկուհին ապշեցրել է համացանցն իր պարով
ԱՄՆ-ում բալետի երիտասարդ պարուհին ապշեցրել է համացանցը՝ ցույց տալով, որ պարել կարող են բոլորը, եթե միայն իրապես ցանկանան: Այս մասին գրում է РИА Новости-ն:
Դելավեր նահանգի Միլֆորդից15-ամյա Հոելը ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում, չնայած իր ավելորդ քաշին բալետի շարժումներ է ցուցադրում:
Աղջկա խոսքով՝ «կարծրատիպերը կոտրելու համար են»:
«Չպետք է նշանակություն ունենա այն, թե ինչքան ես կշռում: Միակ բանը, ինչը կարևոր է, պարերի հանդեպ իմ կիրքն է: Ես աշխատում եմ նիհարել: Ես գիտեմ, որ այն ինձ կօգնի ավելի լավ պարել և ավելի առողջ լինել»,- ասել է 15-ամյա պարուհին:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: