ԱՄՆ-ում բնակիչը գրադարան է վերադարձրել 100 տարի առաջ վերցված գիրքը
Սան Ֆրանցիսկոյի բնակիչ Ուեբ Ջոնսոնը գրադարան է վերադարձրել մի գիրք, որն այդտեղից վերցված է եղել 1917 թ.-ին: Այս մասին գրում է Aif.ru-ն՝ հղում անելով San Francisco Chronicle-ին:
Ֆրենսիս Հոփքինս Սմիթի «40 րոպե ուշ» պատմվածաշարը քաղաքային գրադարանից ժամանակին վերցրել է Ջոնսոնի նախատատը: Վերջինս մահացել էր գիրքը վերադարձնելու ժամկետից 1 շաբաթ առաջ:
Ամերիկացին գիրքը հայտնաբերել է 1996 թ.-ին, բայց չի վերադարձրել այն՝ համարելով, որ այն արդեն իր ընտանիքի սեփականությունն է: 20 տարի անց Ջոնսոնը մտափոխվում է և վերադարձնում գիրքը: Տղամարդու խոսքով՝ նա մեղավորության զգացում է ունեցել գիրքը չվերադարձնելու պատճառով:
Գրադարանը չի տուգանել գիրքն այդքան ուշ վերադարձնելու համար, քանի որ տվյալ պահին ակցիա էր գործում, որը թույլ էր տալիս գիրքը վերադարձնել առանց որևէ տուգանքների: