Օբաման խորհուրդ է տվել էլեկտրոնային փոստով տեղեկություն չփոխանցել
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ էլեկտրոնային փոստի միջոցով որևէ տեղեկություն չի ուղարկում, եթե հիմք ունի չցանկանալ, որ դա ԶԼՄ-ները հրապարակեն: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով NBC-ին:
««email»-ի հետ կապված իմ ընդհանուր կանոնն այս է. մի ուղարկեք տվյալներ, որոնք չէիք ցանկանա հրապարակված տեսնել թերթերում»,- նշել է նախագահը:
Իր կարծիքով՝ կիբերապահովվածությունը ԱՄՆ-ի համար չափազանց կարևոր թեմա է:
«Ոչ միայն Ռուսաստանի կամ Չինաստանի պես երկրները, այլև պետության հետ կապ ունեցող ցանկացած դեմք կարող է մուտք ունենալ մեր հասարակության սիրտ: Իսկ այդ կարողությունն ավելի արագ է զարգանում, քան հաքերներին դիմակայելու մեր կարողությունը»,- նշել է Օբաման:
Բարաք Օբաման ենթադրում է, որ ԱՄՆ-ը կիբերհարձակումներից ավելի շատ է տառապում, քան ցանկացած այլ երկիր: