Դեմոկրատները խնդիրներ ունեն Թրամփի երդմնակալության համար տոմսեր ստանալու հարցում
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը դժգոհել է Դոնալդ Թրամփի երդմնակալության համար տոմսեր ստանալու հետ կապված առաջացած դժվարություններից։ Այս մասին գրում է Lneta.ru-ն՝ հղում տալով «Politico» պարբերականին:
Նշվում է, որ պարբերականին այս մասին հայտնել է Քիմ Ֆուլլերը, ով աշխատում է Ներկայացուցիչների պալատի անդամ՝ Գրեգորի Միքսի գրասենյակում:
Նրա խոսքով՝ հանրապետականներին հրավիրատոմսերը ավտոմատ կերպով են տրամադրվել, մինչդեռ, դեմոկրատները ստիպված են եղել համապատասխան հարցում անել։
Ընդ որում, նույնիսկ այդ դեպքում, երաշխիք չկա, որ տոմսեր նրանց կտրամադրվեն։