Ամերիկացիների 82%-ը Ռուսաստանին համարում է սպառնալիք ԱՄՆ-ի համար. հարցում
Ամերիկացիների 82%-ը Ռուսաստանին համարում են լուրջ սպառնալիք ԱՄՆ-ի համար: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Reuters-ին:
Ըստ հարցման տվյալների՝ մեկ տարվա ընթացքում 6%-ով մեծացել է այն ամերիկացիների թիվը, ովքեր Ռուսաստանը համարում են սպառնալիք:
Բացի այդ, հայտարարվել է նաև, որ ԱՄՆ-ի քաղաքացիների մեծամասնությունը Ռուսաստանից վախենում են ավելի շատ, քան Չինաստանից և Սաուդյան Արաբիայից:
Ավելի վաղ, ԱՄՆ-ի Ազգային հետախուզությունից հայտարարեցին, որ միջպետական հակամարտությունների առաջացման ռիսկը բարձրացել է «սառը պատերազմ»-ի ժամանակներից: