Թրամփն անկեղծացել է և ասել, որ երդմնակալությունից հետո պատրաստ է հանդիպել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով «Wall Street Journal» պարբերաիանին՝ Թրամփի տված հարցազրույցին:
«Որքան ես հասկանում եմ, նրանք (ռուսները) կցանկանային հանդիպել, և ես դրան շատլավ եմ վերաբերվում»,-ասել է Թրամփը:
Ինչպես հայտնում է պարբերականը՝ Թրամփն ասել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ երդմնակալությունից հետո:
Հիշեցնենք, որ Թրամփը հաղթանակ տարավ նոյեմբերի 8-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններով՝ դառնալով ԱՄՆ 45-րդ նախագահ: Վերջինիս երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին՝ Վաշինգտոնում: