Դատարանը լուծարեց Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնությունը
Լոս Անջելեսի դատարանը դերասաններ Ջոնի Դեպի և Էմբեր Հերդի ամուսնության լուծարման վերաբերյալ որոշում է ընդունել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով People-ին:
Նշվում է, որ դատական գործընթացները ձգվել են շուրջ 8 ամիս:
Ավելի վաղ, հաղորդվում էր, որ Դեպը հրաժարվել է Էմբերին վճարել ամուսնալուծության հետ կապված նախապես արված համաձայնությամբ 6,8 միլիոն դոլարի չափով գումարը: