Թրամփը պատմել է հակառուսական պատժամիջոցների շուրջ իր ծրագրերի մասին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է որոշ ժամանակով պահպանել Բարաք Օբամայի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցները: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին:
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ չի բացառում հետագայում դրանց չեղարկումը:
«Եթե դուք կարող եք աշխատել միասին, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,- նշել է նախագահը: