Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով մեղադրանք է առաջադրվել 6 մարդու, այդ թվում՝ մեկ կնոջ
Քիմ Քարդաշյանին կողոպտելու հարցով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել: Այս մասին գրում է «BBC»-ն՝ հղում տալով Փարիզի դատախազությանը:
Ինչպես հաղորդվում է, մեղադրյալների թվում է հանցագործության ենթադրյալ կազմակերպիչը: Ֆրանսիական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ վեց մեղադրյալներից մեկը կին է:
Դատախազության տվյալներով՝ 10 մեղադրյալներից հինգն ուղղակիորեն մասնակցել են հանցագործությանը:
Քիմ Քարդաշյանին կողոպտել էին նախորդ տարվա հոկտեմբերին Փարիզ այցի ժամանակ: Զինված և դիմակավորված անձինք մտել են հյուրանոցի նրա համար: Կողոպուտի հետևանքով աստղը կորցրել էր իր 9.5 միլիոն դոլար արժողությամբ զարդերը:
«Europe 1»-ի տվյալներով՝ կողոպտիչները հանցագործության վայրում ԴՆԹ-ի հետքեր են թողել: Հունվարի 9-ին հայտնի էր դարձել, որ հայազգի աստղին կողոպտելու գործով 16 մարդ է բերման ենթարկվել: