Առաջին ալիքի տնօրենը Պուգաչովային համեմատել է «Օլիվիե» աղցանի հետ
Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էրնսթը «Համադասարանցիներ» սոցկայքի ուղիղ միացման ժամանակ մեկնաբանել է ամաորյա հեռուստաեթերի շուրջ ծագած սկանդալը, որի դեմ ստորագրահավաքով հանդես են եկել համացանցի օգտատերերը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
«Երիտասարդների պահանջները հասկանալի են, սակայն մենք հետազոտություններ ենք կատարել 20 տարվա ընթացքում: 45 տարեկանից բարձր լսարանը դա նայում է: Կարելի է Նոր տարին նորաձև և երիտասարդական դարձնել, սակայն այն չեն նայի, որովհետև երիտասարդները Նոր տարին հեռուստացույցի մոտ չեն դիմավորում»,- նշել է հեռուստաընկերության ղեկավարը:
Նա նաև խոսել է Ալլա Պուգաչովայի մասին: Էրնստը երգչուհուն համեմատել է ամանորյա սեղանին Օլիվիե աղցանի հետ, որոնք տնային տնտեսուհիները պատրաստում են ամեն տարի, և եկել է այն եզրակացության, որ Պուգաչովային պետք է պահել եթերում: