Որքա՞ն գումար կծախսվի Թրամփի երդմնակալության համար. նա ռեկորդ է սահմանել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը իր՝ հունվարի 20-ին կայանալիք երդմանակալության միջոցառման համար հավաքել է ռեկորդային գումար՝ 90 միլիոն դոլար: Այս մասին գրում է «Московский Комсомолец»-ը:
Սթիվ Քերրեգանը, ով զբաղվել է Բարաք Օբամայի՝ 2009 և 2013 թվականների երդմնակալության արարողություններով, արդեն հաղորդել է, որ այն ժամանակ չեն ծախսել անգամ 90 միլիոնին մոտ գումար:
Թրամփի երդմնակալության համար գումար փոխանցած ընկերությունների մեծամասնությունը ցանկացել է անանուն մնալ: Ինչպես հայտնել է «Интерфакс» գործակալությունը, այն տարիներին ծախսվել է 55 միլիոն դոլար առաջին և 43 միլիոն դոլար՝ երկրորդ երդմանակալությունների ժամանակ:
Ամենաշատը գումար են փոխանցել «Boeing»-ը՝ շուրջ մեկ միլիոն դոլար, և «Chevron»-ը՝ 500 հազար դոլար: