Թուրքիան սկսում է քաղաքացիություն «բաժանել»
Թուրքական իշխանությունները մտադիր են քաղաքացիություն տալ արտասահմանցիներին մեկ միլիոն դոլար և ավել արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում: Այս մասին գրում է Vesti.ru-ն՝ հղում տալով տեղի ԶԼՄ-ներին: Ձեռք բերված անշարժ գույքը հնարավոր չի լինի վաճառել առաջիկա երեք տարվա ընթացքում:
Քաղաքացիություն կտրվի նաև նրանց, ովքեր առնվազն 2 միլիոն դոլարի հիմնական կապիտալ ունեն հանրապետությունում, և նրանց, ովքեր 3 միլիոն դոլարից սկսած հաշիվներ ունեն՝ դրանք երեք տարի օգտագործելու պայմանով:
Մինչև այս ևս Թուրքիայում քաղաքացիություն հնարավոր էր ստանալ անշարժ գույք ձեռք բերելու դեպքում, սակայն դրա համար հարկավոր էր հինգ տարվա ընթացքում ստանալ մեկ տարի ժամկետով բնակության փաստաթղթեր և ժամանակի մեծ մասն անցկացնել Թուրքիայի տարածքում: