Էրդողանը հայտնել է, որ Կիպրոսից թուրքական զորքերի դուրս բերումը չի քննարկվում
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը Կիպրոսից թուրքական զորքերի դուրս բերման հարցի շուրջ դեմ է արտահայտվել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Հյուսիսային Կիպրոսը բանակցությունների ժամանակ անկեղծ դիրքորոշում է ցուցաբերում: Հունաստանը չպետք է խնդրի լուծանը սպասի առանց Թուրքիայի՝ որպես երաշխավորող երկրի: Թուրքիան կմնա Կիպրոսում: Նույնիսկ խոսք չի կարող գնալ այն մասին, որպեսզի թուրք զինվորականությունը լքի Կիպրոսը»;- ասել է Էրդողանը:
Կիպրոսի կարգավորման հարցի շուրջ երաշխավոր երկրների՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի Արտգործ նախարարների մասնակցությամբ միջազգային համաժողովը նախօրեին անկցացվեց Ժնևում: Համաձայն պաշտոնական հայտարարության՝ կիպրոսյան բանակցությունների մասնակիցները համաձայնել են շարունակել երկխոսությունը:
Բանակցությունների նպատակը կղզին ազգային հատկանիշներով կիսելուն վերջ տալն է: Կղզին բաժանվել է 1974 թ.-ին Թուրքիայի ռազմական ներխուժումից հետո: