Մերիլին Մենսոնը ներողություն է խնդրել Փերիս Ջեքսոնից
Փոփ արքայի 15 ամյա դստերը' Փերիս Ջեքսոնին, այսուհետ երաշխավորված է հատուկ կարգավիճակ` իր սիրելի ռոք երգիչ Մերիլին Մենսոնի համերգների ժամանակ:
Այդ մասին հաղորդել է անձամբ երգիչը` հայտնելով իր ցավակցությունը Փերիս Ջեքսոնի ինքնասպանության փորձի հետ կապված:
«Ես հույս ունեմ, որ դու քեզ լավ ես զգում: Դու միշտ կլինես իմ կողմից հրավիրված անձանց ցուցակում»,- Փերիս Ջեքսոնին գրել է երգիչը:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնի դուստրը ինքնասպանության փորձ էր արել, երբ վերջինիս չէր հաջողվել ներկա լինել Մենսոնի համերգին: