Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցման դրույթին
Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել նախագահական համակարգի անցում ենթադրող սահմանադրական բարեփոխումների դրույթին: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Anadolu-ին:
Նշվում է, որ փոփոխություններն ընդլայնում են նախագահի լիազորությունները։
Մասնավորապես, նախագահն իրավունք է ստանում հրամաններ տալ, նշանակել նախարարներին, ինչպես նաև հանրաքվեի դնել սահմանադրական փոփոխությունների մասին հարցերը։
Ինչպես նաև, նախագահը կարող է չդադարեցնել կուսակցությունում անդամակցությունը, ինչպես նախատեսվում էր նախորդ Սահմանադրությամբ։