Հազարավոր ցուցարարներ մտադիր են խափանել Թրամփի երդմնակալությունը
Հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին Վաշինգտոնում բողոքի ակցիաներ կազմակերպել՝ խափանելու համար ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ ցուցարարները կփորձեն շրջափակել Կապիտոլիում տանող 12 անցակետերը: Դրանից զատ, ցանկանում են ցույցերի եւ ճանապարհները փակելու միջոցով խոչընդոտել ավանդական պարահանդեսի անցկացմանը:
Ցուցարարների թվում են «DisruptJ20» և «Black Lives Matter» խմբերը:
Կազմակերպիչներն այլ անակնկալներ էլ են խոստանում, բայց դրա հետ մեկտեղ զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից: