Բայդենը պաշտոնաթողությունից առաջ կայցելի Ուկրաինա
ԱՄՆ-ի գործող փոխնախագահ Ջո Բայդենը պաշտոնական լիազորությունները թողնելուց առաջ կայցելի Ուկրաինա և Շվեյցարիա: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին:
Հաղորդվում է, որ գորչի այցելությունը կտևի հունվարի 15-ից 18-ը:
Ուկրաինայում Բայդենը մտադիր է հանդիպել երկրի նախագահ Պետրո Պորոշենկոյի և վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը «կնշի իր անձնական մասնակցությունը Ուկրաինայի անկախությանն աջակցելու, ժողովրդավարական զարգացման, բարեկեցության և անվտանգության մեջ»: