ԱՄՆ-ում 12-ամյա աղջիկը «Facebook»-ի ուղիղ միացման ժամանակ ինքնասպան է եղել
12-ամյա Քեյթլին Դևիսը` Ամերիկայի Միացյալ Նահանգների Ջորջիա նահանգից, դեկտեմբերի 30-ին ինքնասպանություն է գործել իր տան բակում միաժամանակ «Facebook» սոցիալական կայքում ուղիղ միացում անելիս: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով ամերիկյան ԶԼՄ-ներին:
Մահից առաջ աղջիկը պարզաբանել է, թե ինչու է գնում այդ քայլին: Պարզվել է, որ ընտանիքում նա սեռական բռնության էր ենթարկվել:
Ինչպես հաղորդվում է, ոստիկանության աշխատակիցներն օպերատիվ կերպով ժամանել են Դևիսի տուն, որպեսզի փրկեն աղջկան: Դեռահասը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներն արձանագրել են Քեյթլինի մահը: