Ապագա գրողը մանկության տարիներին սովորում էր…գերեզմանատանը
Էդգար Ալան Պոն ողջ կյանքում վախենում էր մթությունից: Հավանաբար վախի առաջացման պատճառն այն էր, որ ապագա գրողը մանկության տարիներին սովորում էր…գերեզմանատանը: Դպրոցը, ուր հաճախում էր Ալան Պոն, այնքան աղքատ էր, որ դպրոցական դասագրքեր չէր հաջողվում գնել:
Մաթեմատիկայի հնարամիտ ուսուցիչը դասերն անցկացնում էր մոտակա գերեզմանատանը: Յուրաքանչյուր աշակերտ ընտրում էր իր համար գերեզմանաքար և մահվան թվից հանելով ծննդյան թիվը' հաշվում, թե քանի տարի է ապրել մահացածը:
Զարմանալի չէ, որ Ալան Պոն տարիներ անց դարձավ համաշխարհային գրականության մեջ սարսափ ժանրի հիմնադիրը: