Օբամայի հրաժեշտի «թվիթը» ռեկորդային է եղել
Մiացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարաք Հուսեյն Օբաման իր գործունեության ավարտին նոր ռեկորդ է սահմանել: Այս մասին գրում է Aif.ru-ն:
Օբամայի թվիթերյան հրաժեշտի գրառումը իր նախագահության 8 տարիների ընթացքում հավանումների թվով ամենաշատն է եղել:
«Շնորհակալություն ձեզ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը նույնն է, ինչ նախորդը: ես խնդրում եմ ձեզ հավատալ ոչ թե փոփոխություններ ստեղծելու իմ կարողությանը, այլ՝ ձեր»,- նշված է եղել գրառման մեջ:
Նշենք, որ այս պահին գրառումն ունի շուրջ 1.571.190 հավանում:
Thank you for everything. My last ask is the same as my first. I'm asking you to believe—not in my ability to create change, but in yours.
— President Obama (@POTUS) 11 января 2017 г.