ԱՄՆ-ի Սենատը տվել է Օբամայի կատարած բարեփոխումները չեղարկման մեկնարկը
ԱՄՆ-ի Սենատն առողջապահության ոլորտում Բարաք Օբամայի կատարած բարեփոխումները չեղարկելու ուղղությամբ առաջին քայլերն է ընդունել: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով The Business Insider-ին:
Սենատորները քվեարկել են բյուջեի վերաբերյալ բանաձևի օգտին, որը կմեկնարկի առողջապահական համակարգի մասին «Affordable Care Act» օրենքը չեղարկելու գործընթացը:
Բանաձևը քննարկվել է 6 ժամ շարունակ, շատ փոփոխություններ են առաջարկվել, և արդյունքում այն ընտրվել է՝ հավաքելով 51 «կողմ» և 48 «դեմ» ձայն:
Նշենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփը բազմիցս նախազգուշացրել է «Obamacare»-ից հրաժարվելու իր մտադրության մասին: