Նատալի Պորտմանն ու հոլիվուդյան այլ աստղեր կատարել են «I Will Survive» երգը (տեսանյութ)
Հոլիվուդյան աստղեր Նատալի Պորտմանը, Մեթյու Մակոնահին, Էմի Ադամսն ու Էնդրյու Գարֆիլդը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի ինագուրացիայի նախօրեին կատարել են հանրահայտ «I Will Survive» երգը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով W Magazine-ին:
Որոշ դերասաններ նախընտրեցին երգել, որոշներն ուղղակի արտասանել երգի բառերը: Տեսանյութում նույնպես մասնակցել են Էմմա Սթոունը, Քրիս Փեյնը, Հեյլի Սթայնֆելդն ու Ֆելիսիթի Ջոնսը:
«Դա հետաքրքիր կլինի: Դա կարող է չափազանց իրական դառնալ»,- նշել է Գարֆիլդը: