Ջիմ Քերրի առանձնատունը վաճառվել է 13մլն դոլարով
Հայտնի կանադացի դերասան Ջիմ Քերին վաճառել է Մալիբույում գտնվող իր ծովափնյա տունը, հայտնում է Ria.ru-ն: Տունը վաճառվել է 13,4 մլն դոլարով:
Առանձնատունը մակերեսը կազմում է 270 ք/մ: Այն ունի 5 ննջարան, 5 լոգարան, հյուրասրահ: Տան տանիքում կա հիդրոմերսման լոգարանակոնք ու ճեմուղի:
Los Angeles Times թերթի տվյալներով՝ Քերին օվկիանոսին նայող իր առանձնատունը ձեռք է բերել 9,75 մլն դոլարով: 2011 թ. այն աճուրդի էր հանվել 18 մլն դոլարով, սակայն 2012-ին գինն իջեցվեց մինչև 13, 95 մլն դոլար:
Առանձնատան գնորդի անունը չի հաղորդվում: Հայտնի է, որ դրա հարևանությամբ բնակվում են դերասան Լեոնարդո Դի Կապրիոն և դերասանուհի Լորա Դերնը: