Օբամայի՝ Twitter-ի հրաժեշտի գրառումն ամենատարածվածն է դարձել նրա նախագահության ամբողջ ընթացքում
ԱՄՆ նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի՝ Twitter-ի վերջին գրառումը բոլոր հաղորդագրություններից ամենաշատն են հավանել և տարածել: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
«Շնորհակալ եմ ամեն ինչի համար: Իմ վերջին խնդրանքը նույնն է, ինչ առաջինը: Խնդրում եմ հավատալ. ես ունակ չեմ փոփոխություններ կատարել, դուք կարող եք դա անել»,-գրել է պետության հեռացող ղեկավարը:
ԱՄՆ նախագահի Twitter-ի էջը, որին 13 մլն մարդ է բաժանորդագրվել, հունվարի 20-ին նախանշված երդմնակալության արարողության ժամանակ կանցնի պետության նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: