ԱՄՆ-ն Ռուսաստանին իր պայմաններն է ներկայացրել
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի քարտուղարությունը Ղրիմի միացումը Ռուսաստանին կճանաչի միայն այն պայմանով, որը ձեռնտու է Ուկրաինային: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնի հավանական թեկնածու Ռեքս Թիլլերսոնը: Այս մասին գրում է Life.ru-ն:
«Միակ բանը, որի միջոցով դա կարող է տեղի ունենալ, ավելի լայն համաձայնության ընտրությունն է, որը կբավարարի ուկրաինացիներին: Դրա բացակայության դեպքում մենք երբեք այն չենք ընդունի»,- հայտնել է Թիլլերսոնը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պետքարտուղարության ապագա ղեկավարը հայտնել էր, որ չի աջակցում Ղրիմի միացմանը Ռուսաստանին: Նա նաև խոստովանել էր, որ 2014 թվականին ինքը «ՌԴ-ին կոպիտ պատասխան տալու» կողմնակիցն է եղել: