Թրամփը՝ Պուտինին դուր գալու և Ռուսաստան այցի մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մեծ մամուլի ասուլիս է հրավիրել, որի ընթացքում պատմել է, որ չի վախենում Ռուսաստան գնալ լրտեսության պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ես կարևոր մարդ եմ: Ես շատ զգույշ եմ: Որտեղ էլ որ գնամ, ես շրջապատված եմ թիկնապահներով, մարդկանցով: Որտեղ էր դուք գնաք, դուք շրջապատված եք տեսախցիկներով: Ես խոսում եմ ոչ միայն Ռուսաստանի մասին, այլ ընդհանրապես»,- հայտնել է նա:
Թրամփը պատմել է, որ արդեն եղել է Մոսկվայում և Մոսկվայի հարակից շրջանում: Նա նաև նշել է, որ վախենում է միկրոբներից:
Պուտինին դուր գալու մասին խոսելիս էլ Թրամփը նշել է. «Եթե ես դուր եմ գալիս Պուտինին, դա առավելություն է, այլ ոչ թե թերություն: Հույս ունեմ, որ կընկերանանք, մենք լավ շանսեր ունենք»: