Թրամփը հայտնել է Ռուսաստանի՝ իր վրա ազդեցություն ունենալու բացակայության մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտնել է, որ Ռուսաստանը երբեք չի փորձել իր վրա ազդեցություն թողնել և որ ինքը այդ երկրի հետ որևէ կապ չունի: Այս մասին գրում է Interfax.ru-ն՝ վկայակոչելով ընտրված նախագահի թվիթերյան գրառումը:
«Ռուսաստանը երբեք չի փորձել որևէ ազդեցություն թողնել ինձ վրա: Ես որևէ գործ չունեմ Ռուսաստանի հետ. ո՛չ գործարքներ, ո՛չ վարկեր, բացարձակապես ոչինչ»,- գրել է գործիչն թվիթերյան իր էջում:
Թրամփը նաև հավելել է, որ իր անարդար մրցակիցները, կեղծ նորություններ հրապարակելով, փորձում են վարկաբեկել ընտրություններին իր հաղթանակը: Քաղաքական գորչի խոսքով՝ հատուկ ծառայությունները չպետք է թույլ տային նման «կեղծիքների» արտահոսքը ԶԼՄ:
«Սա ինձ ուղղված վերջին կրակոցն էր: Ի՞նչ է՝ մենք նացիստական Գերմանիայո՞ւմ ենք ապրում»,- գրել է նորընտիր նախագահը: