Արցախ այցելելու պատճառով Ադրբեջանը 180 լրագրողի «սև ցուցակ» է գցել
Ադրբեջանի Արտգործնախարարության տվյալներով «Ադրբեջանի «օկուպացված» տարածքներ անօրինական այցելելու պատճառով արտասահմանցիների ցանկում ներառվել է 180 լրագրող: Այս մասին հաղորդում է Interfax.ru-ն:
«Ադրբեջանի «օկուպացված» տարածքներ անօրինական այցելության պատճառով 180 օտարերկրյա լրագրող ներառվել է Ադրբեջանում անցանկալի մարդկանց «սև ցուցակում»»,- հաղորդել են Արտգործնախարարության ներկայացուցիչները:
Նշվում է, որ «սև ցուցակում» ներառված է 623 մարդ: Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտնում է, որ 2016 թ.-ին այդ մարդկանցից 20-ը պաշտոնապես ներողություն են խնդրել, և նրանց անունները դուրս են բերվել «սև ցուցակից»: