Կոեն եղբայրներն առաջին անգամ հեռուստասերիալ կնկարահանեն
Եղբայրներ Ջոել և Իթան Կոենները առաջին անգամ հեռուստասերիալ կնկարահանեն: Վեսթերն ժանրի հեռուստասերիալի նախագիծն ունի «Բաստեր Սկրագսի մասին բալլադը» անվանումը: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Variety-ին:
Սերիալը ստեղծվում է «Annapurna Television»-ի հետ համագործակցությամբ: Կոեն եղբայրները սցենարի հեղինակներն են, որի հիմքում ընկած է ինքնատիպ մի գաղափար: Վերջիններս նախագծում նաև ռեժիսոր և պրոդյուսեր են:
Աղբյուրների խոսքերով՝ «Annapurna Television» ցանկանում է նախագծում համատեղել հեռուսալիքն ու ֆիլմը: Թե ինչպես պետք է դա արվի, դեռևս չի հստակեցվում: Հայտնի է միայն, որ «Բալլադը» կնկարահանվի որպես մինի-սերիալ: