Կրեմլը Դոնալդ Թրամփին վարկաբերող նյութեր չունի. Պեսկով
Կրեմլն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին և ընտրություններում նրա մրցակից Հիլարի Քլինթոնին վարկաբեկող որևէ փաստեր չունի: Հակառակի մասին հաղորդագրությունները բացարձակ անհեթեթություն են: Այս մասին գրում է TACC-ը՝ հղում տալով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի լարգրողների հետ զրույցին:
«Կրեմլը Թրամփին վարկաբեկող նյութեր չունի»,- ասել է Պեսկովը և հերքել Հիլարի Քլինթոնին վարկաբեկող նյութերի առկայության մասին վկայությունները:
«Դա բացահայտ կեղծիք է, անհեթեթություն: Կրեմլը վարկաբեկող նյութերի հավաքագրմամբ չի զբաղվում»,- ասել է մամուլի խոսնակը: