Նոր սկանդալ՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարի հետ կապված. նրա եղբորն ու զարմիկին մեղադրում են պաշտոնյային կաշառելու մեջ
ԱՄՆ իշխանությունները Բան Գի-Մունի եղբորը և զարմիկին մեղադրանք են ներկայացրել պետական պաշտոնյային կաշառելու նպատակով հանցավոր համաձայնության համար: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նշվում է, որ նրանց մեղադրում են մերձավորարևելյան երկրի պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ՝ նրան համոզելու համար պետական փողերով շենքերի համալիր ձեռք բերել:
Ըստ Associated Press-ի՝ Պան Գի-Մունի զարմիկը կալանավորվել է, սակայն 250 հազար դոլար գրավի դիամց ազատ է արձակվել: Նրա հորը չեն կալանավորել: Դատախազները պնդում են, որ 2013 թվականի սկզբին հարավկորեական շինարարական «Keangnam» ընկերությունը, որտեղ ՄԱԿ գլխավոր քարտուղարի եղբայրը՝ Պան Գի-Սանը մենեջեր է աշխատել, պարտքերը թաքցնելու համար որոշել է Վիետնամում «Landmark 72» շինարարական համալիրը վաճառել:
Հիշեցնենք, որ Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցրել է 2007-2016 թվականները: