Վրաստանում սուգ է հայտարարված
Երեկ Աֆղանստանի Հելմանդ նահանգում գտնվող վրացական բազայում ահաբեկչություն էր կատարվել, որի հետևանքով զոհվել է 7 զինվորական և վիրավորվել 9-ը:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հունիսի 7-ը հայտարարել է սգո օր' Աֆղանստանում վրացական զորակազմի 7 զինծառայողների մահվան կապակցությամբ: Երկում իջեցվել են բոլոր դրոշները, իսկ ժամանցային միջոցառումները հետաձգվել են:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ով պաշտոնական այցով գտնվում էր Բրյուսելում, ահաբեկչության մասին իմանալուց հետո ընդհատել է բրյուսելյան այցն ու ուղևորվել Աֆղանստան: